Սեպտեմբերի 2-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն են իրականացրել Գյումրիում։
Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 13 տրանսպորտային միջոց, 15 մեքենայի դիմապակիները թույլատրելիից մուգ էին, 10-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ հետախուզման մեջ, իսկ երկուսի խլացուցիչները վերասարքավորված էին աղմուկով երթևեկելու համար։
Բոլոր օրինախախտների նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը