Արցախի անկախության 29 -ամյակի առիթով ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունների, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի նախաձեռնությամբ և բազմաթիվ դաշնակցականների ու համակիրների մասնակցությամբ Եռաբլուր պանթեոնում տեղի է ունեցել մոմավառություն՝ ի հիշատակ Արցախի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ու ազատագրման համար զոհված քաջորդիների։ Մոմեր են վառվել պանթեոնում ամփոփված բոլոր հայորդիների շիրիմներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը