01 09 2020

Քաղաքապետարանում քննարկել են Ռայնիսի 1 հասցեի շենքի հարցը

Քաղաքապետարանում քննարկել են Ռայնիսի 1 հասցեի շենքի հարցը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է Յան Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետևանքների վերացման հարցը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Նախագծվում է վնասված հատվածի ապամոնտաժումը և շենքի ամրացումը, ինչպես նաև քննարկվում է հեռանկարում տուժած բնակիչներին հիմնական կացարաններով ապահովելու հարցը։

Մինչ այդ, համայնքը կհոգա տուժած բնակիչների ժամանակավոր կացարանի ծախսերը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ