28 08 2020

Այսօր ոտնձգություններ են իրականացվում ազգային արժեհամակարգի նկատմամբ. Կարինե Նալչաջյան



Այսօր ավելի նկատելի է, որ ազգային արժեհամակարգի նկատմամբ ոտնձգություններ են իրականանում: Այս մասին «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

«Ազգային արժեհամակարգի գրեթե բոլոր տարրերը թիրախավորված են, այսօր խորքային փոփոխություններ իրականացնելու միտումներ կան: Եթե սրանք չպահպանվեն, ազգի գոյության խնդիր է առաջանում»,- ասաց նա:

Ըստ նրա՝ այս ամենը տանում է նրան, որ երեխան զրկվում է հայ ազգի ներկայացուցիչ լինելու իրավունքից: Նրա խոսքով՝ առաջ բերված օրենքի նախագիծը կօգնի բազմաթիվ այլ տարաձայնություններ հաղթահարել և ազգային համախմբումն իրականություն դարձնել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ