Լրատվականները տեսանյութ են տարածել, որտեղ ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս ԱԺ-ի բակում տեսանկարահանում իրականացնել։ Այս մասին ասվում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
«Կադրերում երևում է, թե ինչպես է ոստիկանն իրեն անհարգալից դրսևորում լրագրողների հանդեպ, պնդում, որ նրանց հավատարմագրերը, իր խոսքով «հավաստարմագրերը» ժամկետանց են։
Լրագրողները նշում են, որ հանրային բաց տարածք է, և ոստիկանն իրավունք չունի թույլ չտալ իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնել։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անթույլատրելի է համարում լրագրողների մասնագիտական աշխատանքի հանդեպ ցանկացած ոտնձգություն։ Երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո «ոստիկանը մերն է» ձևակերպումը կարգախոս դարձավ, մինչդեռ ոստիկանի նման կեցվածքն ու պահվածքը հակառակն են ապացուցում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը