Նախկին բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանն անժամկետ հացադուլ է սկսել Գարեգին Նժդեհի արձանի մոտ` բողոք հայտնելով իշխանության մի շարք քայլերի դեմ։
Բողոքը մասնավորապես վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացմանը, «Հայոց պատմություն», «Հայ գրականություն» առարկաների վերաբերյալ տարվող քաղաքականությանը, ինչպես նաև երկրում ստեղծված ատելության մթնոլորտին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը