12 08 2020

ՌԴ-ի հետ սահմանները երկկողմանի բացելու վերաբերյալ բանակցություններ են գնում. Տիգրան Ավինյան



Ռուսաստանի Դաշնությունը հրապարակային պատրաստակամություն հայտնել է սահմանները երկկողմանի բացելու վերաբերյալ և արդեն անհատական բանակցություններ են գնում: Ազգային ժողովում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ինչ վերաբերում է Վրաստանին, այս փուլում որևէ բանակցային գործընթաց չկա սահմանների վերաբացման հետ կապված, զուտ համաճարակային իրավիճակով պայմանավորված կարծում եմ՝ դեռևս այն փուլում չենք, որպեսզի նման բանակցություններ վարենք: Նույնը վերաբերում է նաև Իրանին, չկան բանակցություններ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ