12 08 2020

Անցնելով այս դժոխքի միջով, շանս ունենք աշնանը հաղթահարած լինել կորոնավիրուսը․ վարչապետ



Մենք այս խնդիրն արմատապես լուծելու շանս ենք ստացել։ Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այսօր թվերի նվազմանը զուգահեռ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիների թվի էական աճ կա, և խնդիրն է իրավիճակ ըճիշտ գնահատել՝ երկրորդ ալիքից խուսափելու համար:

«Մենք այսօր անցնելով այս դժոխքի միջով, ունենալով 800 մահ բուն կորոնավիրուսի պատճառով և 234 մահ այլ պատճառով՝ շանս ունենք աշնանը գտնվել բոլորովին ուրիշ վիճակում: Այսինքն, ըստ էության, հաղթահարած վիճակում լինել՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ կկատարվի: Դա կլինի այդպես, եթե մենք ռազմավարությունը ճիշտ շարունակենք իրագործել»,- ասաց վարչապետը՝ առաջնայինը կարևորելով դիմակի կրման բացառիկ պարտականությունը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ