08 08 2020

Ադրբեջանը կարող է անջատե՞լ ինտերնետ կապը Հայաստանում․ ի՞նչ է սպառնում

Ադրբեջանը կարող է անջատե՞լ ինտերնետ կապը Հայաստանում․ ի՞նչ է սպառնում

Ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է տիրանալ Caucasus Online-ի ակցաներին, սակայն նախորդ տարիներին հարցը լուծվում էր քաղաքական մակարդակում։ Այժմ արդեն գործարքը կատարվել է։

Հայաստանում անհանգստություն է առաջացրել Caucasus Online ինտերնետ-կապի ակցիաների 49 տոկոսի վաճառքը ադրբեջանցի գործարարին։ Փորձագետների գնահատականներով՝ գործարքը Բաքվին հնարավորություն կտա դառնալ տարածաշրջանային կենտրոն, ինչին նա մեկ տարի չէ, որ ձգտում է։ Ավելին, դա ադրբեջանական կողմին թույլ կտա եթե ոչ մոնիթորինգի ենթարկել, ապա առնվազն վերլուծել հայկական ինտերնետ-տրաֆիկը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան, որի թղթակցի հետ զրույցում փորձագետը նշել է, որ Caucasus Online-ը գնելը ռազմավարական առումով շատ հնարավորություններ կտա Ադրբեջանին, կոպիտ ասած, արձակում է Բաքվի ձեռքերը։ 

Սրա հետ համաձայն են նաև վրացի փորձագետները։ Շատերն արդեն քննադատել են տեղի ունեցածը։ Երևանում առաջարկում են նվազեցնել ռիսկերը՝ վրացական կողմի հետ համագործակցելով։

Ի՞նչով կարող է այն սպառնալ Հայաստանին

Վաճառքի մասին լուրը չէր կարող անհանգստություն չառաջացնել Հայաստանում։ Ինտերնետ հաղորդակցության ոլորտի փորձագետը գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ ակցիաների վաճառքը չի նշանակում, որ ադրբեջանական կողմը կվերցնի և կանջատի Հայաստանի ինտերնետ կապը։ Նա նշել է, որ Caucasus Online-ը Վրաստանի տարածքում է գտնվում և Վրաստանի իշխանությունները հազիվ թե արգելափակում թույլ տան։

Սակայն տեխնիկական մակարդակում դա ադրբեջանցիներին թույլ կտա վերլուծել տրաֆիկը, որոշ օրինաչափություններ գտնել և դրանց հիման վրա եզրահանգումներ անել։ Դա միանշանակ ձեռնտու է նրանց։

Մյուս կողմից, իրերի այսպիսի դրությունը կարող է ազդել մրցակցության վրա և ձախողել Հայաստանի պլանները տարածաշրջանում

«Նրանք հաստատ կօգտագործեն հեռուստահաղորդակցման ենթակառուցվածքտ, որպեսզի առաջ տանեն իրենց ծրագրերը և «ճնշեն» մերը»,- ասել է նա։

Հայ փորձագետի գնահատակաով՝ ակցիաների գնումը Ադրբեջանին թույլ կտա նաև արագացնել TASIM-ի (Արևմտյան Եվրոպայից մինչև արևելյան Ասիա հեռուստահաղորդակցման տրանզիտ) ծրագրերի առաջխաղացման աշխատանքները։

Այսպիսով, այդ մասի ուժեղացումը կարող է խաթարել Հայաստանի պլանները՝ տրաֆիկի տրանզիտային ֆունկցիան Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի վրա ուժեղացնելու հարցով։

Փորձագետի խոսքով՝ այդ նպատակով Հայաստանում արդեն ոչ պաշտոնական խումբ է ստեղծվել, որը կզբաղվի հայկական ընկերությունների տարածաշրջանային հեռուստահաղորդակցման ենթակառուցվածների առաջխաղացման և զարգացման պլան մշակելու հարցով։

Նա Հայաստանին խորհուրդ է տալիս օգտվել նրանից, որ Վրաստանը դժգոհ է, և կոոպերացիաներ ստեղծել։ Կարևոր է գրագետ կերպով առաջ տանել սեփական շահերը և տարածաշրջանային պլանները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ