Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը գրում է․
«Այս տարվա առաջին կիսամյակի երեք ու կես ամիսը անցավ արտակարգ դրության պայմաններում: Բայց դա տարօրինակորեն չխանգարեց հանցագործությունների աճին:
2019-ի հունվար-հունիսին գրանցվել էր 12 հազար 250 հանցագործություն: Իսկ այս տարի՝ 13 հազար 3:
2019-ի առաջին կեսին գրանցվել էր հրազենի կիրառմամբ 37 հանցագործություն, այս տարի՝ 54:
Իրավախախտումների վիճակագրությանը ընթերցանությունը նույնքան հրապուրիչ է, որքան դետեկտիվ գրականությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը