06 08 2020

«Լիդիանը» վաղը կտեղափոխի վագոն-տնակը. Ջերմուկի քաղաքապետը խոստացավ

«Լիդիանը» վաղը կտեղափոխի վագոն-տնակը. Ջերմուկի քաղաքապետը խոստացավ

Ամուլսարում չնայած օգոստոսի 6-ին ևս բողոքի ակցիան ավարտվեց, սակայն մասնակիցները վաղը կրկին կհավաքվեն Ամուլսարում։ 

Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը դիմելով նրանց հայտարարեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը սխալվել է վագոն-տնակի տեղադրման հարցում։

«Ես պարզ բառերով ասացի, որ գործընթաց է գնում, մենք այսօր նամակ ենք գրել Լիդիանին, իրենք սխալվել են վագոն-տնակների տեղադրման կետով, վաղը կգան համապատասխան մասնագետները, ձեր ներկայությամբ ցույց կտան՝ որտեղ պետք է դրանք տեղադրվեն, և իրենց միջոցներով տնակները կտեղափոխվեն համապատասխան վայր։ Կոնկրետ ժամ չնշեմ, բայց ասում եմ, որ գործընթացը կսկսվի վաղն առավոտվանից»,-նշեց Հովհաննիսյանը։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ