«Լուծումները քննարկվում են, Կառավարություն տեղյակ է։ Հիմա այստեղ տեղադրված վագոն-տնակի հարցի ուղղությամբ ենք նամակ գրել «Լիդիանին»։ Պայմանավորվել ենք երկու կողմերի հետ որ 2 կողմից էլ պիտի վագոն-տնակները գնան, եւ, միանշանակ, ճանապարհ չպետք է փակվի Կարծում եմ՝ վաղը այդ վագոն-տնակները կտեղափոխվեն. Ամուլսարի պահապանների վագոն-տնակները նույնպես կտեղափոխվեն»,- ասաց Վարդան Հովհաննիսյանը։
Ինչո՞ւ պետք է ջերմուկցիները համայնքապատկան տարածքից վագոն-տնակները հանեն, Վարդան Հովհաննիսյանը հարցին ի պատասխան ասաց. «Դա համայնքապատկան տարածքում չի եղել: Չորս ձևի ստուգում ենք արել և ունեք փաստաթուղթ, որ այդ հողը «Լիդիան»-ի կողմից վարձակալած է: Հիմա իրավաբանները զբաղվում են այդ հարցով, որ հասկանանք, թե իրավունք ունեցե՞լ են այդ հողը վարձակալելու, թե ոչ»:
Քաղաքապետը նշեց, որ Ամուլսարի 3 հենակետում էլ այդ հարցը բարձրացվել է։
Նա ասաց, որ այս պահին սպասում են «Լիդիան» ընկերության պատասխանին։
Հարցին՝ արդյոք տեղյա՞կ են ակցիայի մասնակիցները, որ իրենց վագոն-տնակները նույնպես տեղաշարժվելու են, քաղաքապետն ասաց, որ տեղյակ են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը