05 08 2020

Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին Ամուլսարում ակցիայի մասնակիցներին

Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին Ամուլսարում ակցիայի մասնակիցներին

Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ իրավիճակը կրկին լարված է. ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին։

Բերման ենթարկվելու պահին, երբ իրավիճակը լարվեց քաղաքացիներն իրենց ձեռքերը վեր բարձրացրին՝ որպես խաղաղության նշան։

Ակցիայի մասնակիցները կանգնել են ոստիկանական ավտոմեքնենարի առջեւ եւ թույլ չեն տալիս բերման ենթարկված ցուցարարներին տանել ոստիկանական բաժիններ։

Նշենք, որ ցուցարարները փակել են Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը։ Մարզի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը նրանց 15 րոպե ժամանակ էր տվել՝ ավտոճանապարհը բացելու համար։

Ոստիկաններն այս պահին ոստիկանական պատ են կազմել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ