Գրեթե 3 հազար լիտր սելիտրան, որը նախօրեին պայթել է Բեյրութի նավահանգստում, պատկանել է Խաբարովսկից գործարար Իգոր Գրեչուշկինին։ 2014 թվականին Rhosus նավը կալանվեց Բեյրութում, իսկ բեռը բռնագրավվեց։ Այս մասին հայտնում է Russia Today-ը։
Նավաստին, ով աշխատել է այդ նավի վրա, RT-ին պատմել է, թե ինչպես էր իրականացվում աշխատանքը։
«Նավում ես աշխատել եմ 2012-13թթ։ Դա իմ առաջին պայմանագիրն էր։ Տխուր փորձ դուրս եկավ։ Նավի վիճակը, մեղմ ասած, լավ չէր։ Նավի մենեջմենթը նույնպես։ Մշտապես աշխատավարձերն ուշացնու էին։ Եվրոպական նավահանգիստներում հաճախ ստուգումներ էին կատարում, մշտապես ինչ-որ նկատողություններ էին լինում, կալանքներ։ Սակայն ադ ամենը լուծվում էր տեղի իշխանություններին կաշառք տալու օգնությամբ, և նավը շարունակում էր աշխատել։ Վեց ամսվա փոխարեն ես այնտեղ աշխատեցի 7 ու կես ամիս։ Արդյունքում մեզ տվեցին աշխատավարձերը։ Սակայն հաջորդ անձնակազմը, որը մեզ փոխարինեց, որքան հիշում եմ, նրանց կալանեցին Բեյրութում։ Եվ իմ տեղեկություններով՝ նավատերը հրաժարվեց նավից»։⠀
«Մենք վերցրինք այդ սելիտրան Բաթումում, Բոսֆորում փոխեցին, և ըստ իս, նավը գնաց Սեվիլիա։ Այնտեղ նրանց կալանավորեցին, իսկ հետո նրանք գնացին նաև Բեյրութ»։ Թե ինչ բեռ են նրանք տարել Բեյրութ, ես չգիտեմ։ Սակայն լսել եմ, որ բեռը վտանգավոր էր, դրա համար նավի վրա պետք է նվազագույն քանակի աշխատողներ լինեին։ Իսպանիայում նրանց ստիպեցին վթարային դիզել-գեներատոր դնել, քանի որ էներգետիկական կարգավորումներից միայն մեկն էր աշխատում, ինչը չի համապատասխանում ռեգիստրի պահանջներին։ Եվ հետո Իսպանիայից նրանք ինչ-որ կերպ գնացին Բեյրութ»,- հայտնել է Սեմյոնը։
Նա նշել է, որ այն ժամանակ նավը մոլդովական դրոշի տակ էր գործում։ Նավի վրա հիմնականում ուկրաինացիներ էին լինում, իսկ Ռուսաստանից միայն կապիտանն էր և ավագ մեխանիկը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը