«Կանաչ ապագա» բնապահպանական շարժում կազմակերպությունից Վարագյանին և Ռաֆայել Հովհաննիսյանին վարչական ձերբակալման էին ենթարկել ՎԻՎՕ 182 հոդվածով։ Այս մասին տեղեկացնում է «Իրավական ուղի» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Նրանք հենց նոր ազատ արձակվեցին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել էր, որ ուղևորվում է դեպի Վայք քաղաք՝ իրավաբանական օգնություն տրամադրելու Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի ժամանակ ձերբակալված բնապահպան Վահագն Վարագյանին:
«Ամուլսարում ընթացող ակցիայի ժամանակ ձերբակալվել է բնապահպան Վահագն Վարագյանը և նա ոստիկանության բաժնից զանգահարեց և խնդրեց, որպես փաստաբան իրավաբանական օգնություն տրամադրեմ իրեն, և ես հիմա ուղևորվում եմ Վայք քաղաք»,- նշել էր նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը