Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այդ 277քմ և 17 քմ սեփական գույքը քանդում ենք, վերացնում ենք սեփականությունը և նույն տարածքում՝ այն փոքր 386 քմ տարածքում կառուցապատման իրավունքով վարձակալության ենք տալիս: Ինչը նշանակում է, որ այն գույքը, որը կառուցում է վարձակալը, դա համայնքի գույքն է, և վարձակալության ժամկետն ավարտվելուց հետո դա դառնում է Երևանինը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Հետո քաղաքային իշխանությունը կորոշի, ինչպես վարվել՝ տալ վարձակալության, կքանդեն ու տեղը կկանաչապատեն և այլն: Կներեք, բայց սրանից ավելի լավ լուծում համայնքի համար անհնար է անել: Եթե օրենքով են խոսում, և եթե չենք խոսում, կներեք բառիս համար, «բեսպրեդել է», և մենք բուլդոզերներով մտնում ենք և մարդկանց օրինական գույքը սկսում ենք քանդել: Հենց օրենքն այդ իրավունքն ինձ տա՝ առաջինը ես կնստեմ բուլդոզեր: Ես, օրենքի սահմաններում, առավելագույնն եմ քաղելու Երևան քաղաքի համար»,-ասաց քաղաքապետը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը