Հուլիսի 27-ից Օգոստոսի 2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 616 դեպք, որից 322-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 224 հրդեհի, երկու պատահար ջրային հաղորդակցման ուղիներին, մեկ քարաթափման, երեք ուժեղ քամու, մեկ տեղատարափ անձրևի, երկու ուժեղ կարկուտի, ինը վայրի կենդանիների հարձակման, երկու ջրահեղձման, 13 ինքնասպանության փորձի, 40 օձի հայտնաբերման դեպք, 64 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 141 կենցաղային կանչ. տուժել է 108 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երկու քաղաքացի:
Արձանագրվել է թունավորման 11 դեպք:
Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման ութ դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 28 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: