31 07 2020

«Սևանա լճում բնապահպանական աղետ է». «Կանաչ ապագա»

«Սևանա լճում բնապահպանական աղետ է». «Կանաչ ապագա»

Վաղը`օգոստոսի 1-ին, «Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը իրականացնելու է Սևանա լճի ափամերձ հատվածների հանրային էքսպեդիցիա, տեղեկանում ենք շարժման ֆեյսբուքյան էջից:

«Հարգելի՛ հայրենակիցներ, Սևանա լճում բնապահպանական աղետ է:

Սևանա լճի խնդիրները հրատապ լուծում են պահանջում, ու թեև Սևանի ճահճացման խնդիրը տեսանելի է լինում տարին մի քանի շաբաթ, սակայն խնդիրը առկա է ամբողջ տարվա ընթացքում, ինչի մասին «Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը պարբերաբար բարձրաձայնում է:

Սևանա լճի էվտրոֆացման մասին վերջին շրջանում բնապահպանական շարժումը ամենօրյա ռեժիմով իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ։ Օրեր առաջ բնապահպանական շարժման ակտիվիստները բողոքի ակցիա իրականացրեցին Սևանի կառավարական ամառանոցի դիմաց՝ Սևանի բնապահպանական աղետի վերաբերյալ իրենց մտահոգությունները փոխանցելով Նիկոլ Փաշինյանին:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին, Սևանա լճի վիճակով անհանգստացած քաղաքացիներին և լրագրողներին հրավիրում ենք Սևանա լճի ափամերձ հատված՝ մասնակցելու հանրային էքսպեդիցիային, ինչպես նաև տեղում ծանոթանալու խնդրի և փորձագիտական կարծիքների հետ։

Մեկնումը՝ ժամը 10:30-ին, Բուսաբանական այգու մուտքից (Ծարավ Աղբյուր փողոցից)։

Մանրամասների համար զանգահարել 094 809166 հեռախոսահամարով»,- նշված է հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ