29 07 2020

Սերժ Թանկյան, Ամուլսարն էլ մոռացա՞ր. Միհրան Հակոբյան

Սերժ Թանկյան, Ամուլսարն էլ մոռացա՞ր. Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանն իր էջում գրում է.

«Սերժ Թանկյան, Ամուլսարն էլ մոռացա՞ր: Տեղյա՞կ ես, որ բախումներ կան արդեն մի կողմից տեղացիների, մյուս կողմից՝ Ամուլսարը շահագործող ընկերության աշխատակիցների և ուժայինների միջև: Տեղյա՞կ ես, որ օդում կախված լուրերի համաձայն՝ հայաստանցիների վզին փաթաթածդ սրտիդ վարչապետը որոշում ունի շահագործել հանքը:

Ամուլսարի շահագործման դեմ էիր խոսում, ի՞նչ եղավ, որ դայլայլուն ձայնդ չի լսվում: Սա էլ հո՞ Հայաստանում բնակարան գնելու և ավելի շատ ժամանակ անցկացնելու խոստում չէ, որ ասես ու չանես: Թե՞ պատվեր չունես: Իսկ միգուցե ով որ պետք է՝ հանդիպել է հետդ ու «հարցերդ լուծե՞լ է»»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ