24 07 2020

Ինձ էլ է տհաճ դիմակ կրելը, բայց դա մեզ օգնել է դրական դինամիկա արձանագրել. Փաշինյան

Ինձ էլ է տհաճ դիմակ կրելը, բայց դա մեզ օգնել է դրական դինամիկա արձանագրել. Փաշինյան

 

Վերջին դեպքերի համատեքստում հասկանլիորեն կորոնավիորւսի թեման մի փոքր հետին պլան է մղվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, իր խոսքում մասնավորապես, ասաց.

«Խնդիրն այն է, որ հունիսի 14-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերի, այսինքն այս պահին բուժվող դեպքերի թիվը 10 հազարից ցածր է: Սա շատ կարեւոր նորություն է: Հիմքեր կան պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլեւ աշնան համաշխարհային հնարավոր երկրորդ ալիքի նկատմամբ կարող ենք ավելի լավ դիմակայունություն ունենալ:

Մենք տեմպի որոշակի անկում ունենք, որովհետեւ պահպանվում են հակահամաճարակային պայմանները, որտեղ առանցքայինը դիմակ կրելն է: Բոլորիս համար էլ տհաճ է դիմակ կրելը,. Բայց ակնհայտ է, որ այս դինամիկան ունենք հիմնականում դիմակի կրման որոշակի կարգուկանոն պահպանելու շնորհիվ:

Մեկնաբանություններ կան, որ տաք եղանակը եւս դեր ունի, բայց մենք օրինակ հունիսի սկզբին հետեւում էին այն երկրներին, որտեղ ջերմաստիճանը 35-40 էր, բայց այնտեղ վիրուսը ալիքաձեւ ծավալվում էր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ