ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչով դիմել է երևանցիներին:
Կոչում, մասնավորչապես, ասվում է.
«Սիրելի երևանցիներ,
Ինչպես արդեն գիտես 2021թ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որի արդյունքում բարձրանալու է անշարժ գույքի հարկի դրույքաչափը (բարձրանալու է գույքահարկը)։ Այն ավելացնելու է քո հարկային բեռը, և որ ամենակարևորն է, ոչ սոցիալական արդարության սկզբունքով։ Այն հանգեցնելու է սոցիալական բևեռացման էլ ավելի խորացմանը, և մեր համաքաղաքացիների ոչ կամավոր՝ պարտադրված վերաբնակեցմանը։
Մենք արդեն կոչ ենք արել պատկան մարմիններին վերանայել խնդրո առարկա փոփոխությունները։
Սիրելի երևանցի․
Կոչ ենք անում տեր կանգնել քո իրավունքին ու ժառանգությանը, քո մանկության հիշողությունների վկային։ Ոչ ոք իրավունք չունի ունեզրկել քեզ կամ ստիպել հրաժարվել քո սեփականությունից և ժառանգությունից։
Եղիʼր իրավատեր և պահանջատեր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը