22 07 2020

Ընդհարում Լոս Անջելեսում՝ հայերի և ադրբեջանցիների միջև․ կան վիրավորներ

Ընդհարում Լոս Անջելեսում՝ հայերի և ադրբեջանցիների միջև․ կան վիրավորներ

Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ վերջին շրջանում ՀՀ պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումների:

Բողոքի ցույցը մեկնարկել է Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև,. որին մասնակցել են հազարավոր հայեր: Մասնակիցները դատապարտել են ադրբեջանական ագրեսիան: Ակցիան ուղեկցվել է հայկական երգ ու պարով:

Ավելի ուշ ընդհարում է տեղի ունեցել ադրբեջանցիների հետ: Կան վիրավորներ: Ադրբեջանցիները տարածքը լքելիս հարձակվել են հայ աղջիկների վրա: Այս մասին տեղեկանում ենք Վրույր Թադեւոսյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակումից, ով Հորիզոն հեռուստաընկերության ներկայացուցիչ է:

Ադրբեջանցիները շատ չեն եղել, մոտ 30 հոգի, որոնք ակցիայի կեսից հեռացել են, սակայն վերջին պահին հարձակվել են հայ աղջիկների մեքենայի վրա, հարվածել: Հայերի արձագանքը համարժեք էր. ադրբեջանցիները փախել են՝ թողնելով իրանց դրոշը հատակին, իրանցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել:

Հեռանալու ընթացքում հայերն ուղեկցել են նրանց սուլոցներով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ