20 07 2020

ՌԴ-ում հայկական ծիրանի իրացման հարցը լուծված չէ․ Նարեկ Մալյան

ՌԴ-ում հայկական ծիրանի իրացման հարցը լուծված չէ․ Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նախապես ներողություն եմ խնդրում ծիրանի շուրջ համազգային ոգևորության վրա սառը ջուր լցնելու համար, բայց ցավոք ՌԴ-ում հայկական ծիրանի իրացման հարցը լուծված չի: Ռուսաստանում ապրող հայերի հայրենասիրության հաշվին հնարավոր է լուծել մի քանի օրվա ծիրանի իրացման խնդիր: Ծիրանի և ընդհանրապես հայկական գյուղմթերքի իրացման խնդիրը կարող է լուծվել միայն Հայկական ՊԵՏՈՒԹՅԱՆ ջանքերով:

Հայկական գյուղմթերքի խնդիրը մեր «կիրթ» հարևանները առաջացրել են իրենց պետության ջանքերով, ըստ այդմ խնդրի ֆեւնդամենտալ լուծմանը հնարավոր է հասնել, եթե հայկական գյուղմթերքի հետևում կա պետություն, հայ գյուղացու հետևում կա պետություն, հայ գործարարի հետևում կա պետություն:
Մոսկվայում ծիրանի իրացման խնդիրը լուծող հայերի հետևում կա՞ պետություն: Ակնհայտ է, որ չկա: Առայժմ լուծումները ռուսաստանահայ գործարարների հայրենասիրության հույսով է: Դա գեղեցիկ է, բայց բավարար չի: Հիմնական խնդիրները դեռ առջևում են...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ