Հայկական Զինված ուժերը պատրաստ են պաշտպանել Հայաստանի Հանրապետության ողջ սահմանագոտին ցանկացած ոտնձգություններից։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսպես պատասխանեց Թուրքիայի կողմից հնարավոր հարձակման դեպքում հայկական կողմի պատասխանի վերաբերյալ հարցին։
«Ես չգիտեմ` որտեղից է հստակ տեղեկությունը, որ Նախիջևանի կողմից Թուրքիան ծրագրում է հարձակվել։ Մտադրություններ ու նպատակներ գուցե կան, բայց լայնածավալ գործողությունների մասով վաղաժամ է նման հայտարարություն անել», - ասաց Հովհաննիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը