Արտակարգ դրությունը Հայաստանում երկարացվեց ևս մեկ ամսով, և բազմաթիվ իրավապաշտպաններ ու փորձագետներ նշում են, որ այս հանգամանքով պայմանավորված մարդու մի շարք իրավունքներ են ոտնահարվում: Ըստ նրանց՝ այս պայմաններում հիմնականում ոտնահարվում է մարդկանց խաղաղ հավաքներ ու բողոքի ակցիաներ իրականացնելու իրավունքը:
Արտակարգ դրության պայմաններում եղան տարբեր ակցիաներ և բվողոքի ցույցեր, որին ոստիկանները միջամտեցին և շատ մարդկանց բերման ենթարկեցին:
Ոստիկանների այս գործողությունները բուռն քննադատությունների արժանացան, հիմնականում նրանց մեղադրում էին ոչ համաչափ ուժ կիրառելու մեջ: Եվ շատ իրավապաշտպաններ նշում էին, որ այս քայլերով իշխանությունը գնում է դեպի ոստիկանապետության և իրավապահ համակարգը օգտագործում է իր շահերը սպասարկելու և ընդդիմադիրներին ճնշելու համար:
Ստորև ներկայացնում ենք իշխանափոխությունից հետո ոստիկաններին տրված տարիօրինակ հանձնարարականներն ու դրանց հետևանքները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը