18 07 2020

Ռուսաստանի շուկաների 90%-ը գտնվում է ադրբեջանցիների ձեռքերում․ Արեն Ապիկյան

Ռուսաստանի շուկաների 90%-ը գտնվում է ադրբեջանցիների ձեռքերում․ Արեն Ապիկյան

Արեն Ապիկյանը գրում է․

«Ծիրանի խնդրի հետ կապված մի քանի դիտարկում: Գաղտնիք չի, որ Ռուսաստանի շուկաների 90%-ը գտնվում է ադրբեջանցիների ձեռքերում: 90-ականներից սկսած նրանք այդ բիզնեսը հետևողականորեն վերցրել են: Բոլորը Ռուսաստանում գիտեն, որ շուկաները ադրբեջանցիների բիզնեսն է: Իդեպ Եվրոպայում էլ շուկաները հիմնականում թուրքերի ձեռքերում են։ Մենք ստիպված ենք այդ իրավիճակի հ

ետ հաշվի նստել, քանի որ ոչ մի իրական և իրավական լծակ այդ իրավիճակը փոխելու չկա: Ադրբեջանցիներն էլ մեծ հաճույքով մեր ապրանքը առնում-ծախում են, փող են աշխատում: Այսպիսի խնդիրները առաջանում են հիմնականում սահմանային միջադեպերի ժամանակ: Սա էլ կանցնի, նույն ձև կշարունակեն հայկական ծիրան ու խաղող վաճառել: Այս իրավիճակում միակ բանը ինչ կարելի է անել, Ռուսաստանի հայերին պատկանող վաճառակետեր տեղափոխել ապրանքը և կոչ անել այնտեղից գնել: Ինչը և տեղի է ունենում հիմա»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ