Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։
«Հուլիսի 19-ին Վարդավառ է՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Վարդավառը մեր ժողովրդի սիրելի տոներից է, այն յուրահատուկ խանդավառությամբ ենք նշում։
Ըմբռնումով մոտենալով այս հանգամանքին, այնուամենայնիվ, կոչ ենք անում եւ հորդորում՝ համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:
Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով:
Առողջություն եւ զգոնություն բոլորիս: Միասին հաղթահարելի են բոլոր դժվարությունները»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաեւ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը, հորդորելով, զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը