16 07 2020

Այդ երկու գործողություններն ավելին են, քան՝ դիվերսիոն գործողությունները, դրանք հարձակում են եղել. Հովհաննիսյան



Շատ դեպքերում մարտական գործողություններն ընթացել են խատռը մարտավարությամբ, այսինքն զուգահեռ հրթիռահրետանային կամ ԱԹՍ-ի հասցրած հարվածների հետ զուգահեռ ընթացել են նաև ցամաքային զորքերի այլ բնույթի հարձակողական  գործողություններ: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջևանում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Դրանցից երկուսը ամենացայտուն դեպքերն են, որոնք մենք անվանում ենք դիվերսիոն գործողություններ, բայց եթե անկեղծ ասենք, դրանք իրենց ծավալով ավելին են քան դիվերսիոն գործողությունը»,- ասաց Հովհաննիսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ