15 07 2020

Գիշերը լիարժեք դադար է տեղի ունեցել. Արծրուն Հովհաննիսյան



Առաջնագծում երեկ գնալով կրակոցները քչացել են, իսկ գիշերը ժամը 00.15-ից սկսած լիարժեք դադար է տեղի ունեցել, չեն կիրառվել հատկապես մեծ տրամաչափի զենքեր, հրետանային զենքեր և այլն: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Մինչև այդ ժամը որոշակի ակտիվություն է եղել, որոշակի կրակոցներ: Մեր հակաօդային պաշտպանությունը խոցել է երկու ԱԹՍ, որոնք ընկել են միջդիրքային տարածքում:

Այս պահի դրությամբ անդորրը շարունակվում է: Արցախյան հատվածում էլ է հանգիստ եղել, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ