Հրդեհների առաջացման 99 տոկոսից ավելին մարդածին են։ Այս կամ այլ կերպ կապված են մարդու հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը։
«Հիմնականում դա մարդկային անփությունն է, հակահրդեհային անվտանգության կանոնների խախտումները, երբեմն լինում են նաև դիտավորությունները։ Մնացած մի քանի տոկոսը բնական ճանապարհով առաջացած հրդեհներն են, որոնց մեջ ամենամեծ բաժինն ունեն կայծակները»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը