13 07 2020

ՀՀ ոստիկանությունը վերածվել է խուլիգանախմբի․ Նարեկ Սամսոնյան



Արտակարգ դրության սահմանումն ունի մեկ նպատակ՝ քաղաքական հակառակորդների նկատմամբ իրականացվող սահմանափակումներն են։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը ՀՀ ոստիկանության՝ Արտաշատի բաժնի դիմաց, որտեղ բերման են ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին և այլ ակտիվիստների։

«Արտակարգ դրությունն անում են բացառապես մի բանի համար՝ որ մենք չկարողանանք հավաքներ անել։ Արտակարգ դրության մեջ միակ սահմանափակում ենթադրող կետը դա է։ Արտակարգ դրությունը բերում են, որպեսզի կարողանան անել այն, ինչ ուզում են առանց որևէ լուրջ դիմադրության»,- ասաց Ն. Սամսոնյանը։

Մանրամասն՝ տեսնայութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ