13 07 2020

Այգեպարի բնակիչները պնդում են, որ Սիփան Փաշինյանը ստում է

Այգեպարի բնակիչները պնդում են, որ Սիփան Փաշինյանը ստում է

Կեսգիշերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․«Այս պահին ես և Տիգրան Կարապետյանը սահմանապահ Այգեպար գյուղում ենք, կրակոցների ձայներ են լսվում: Այցելել ենք նաև Տավուշ և Մովսես գյուղեր: Առայժմ այսքանը»:

Սիփան Փաշինյանի այս գրառմանը տեսանյութով արձագանքել են Այգեպար գյուղի բնակիչները, ովքեր պնդում են, որ Այգեպարում կրակոցներ չեն եղել։

Այգեպար գյուղի բնակիչները ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնում են, որ այս պահին գուղի վրա կրակոցներ չկան, պետք չէ տեղեկատվական պատերազմի զոհ դառնալ: «Իմ կանգնած դիրքում քիչ առաջ կանգնած նկարվել է Սիփան Փաշինյանը, 300 մ ներքև երեխեքը հանգիստ քնած են: Ես չգիտեմ՝ ով ա տարածել, թե գյուղը տարհանել են, մեր գյուղն սկի 92-ին չեն տարհանել: Հա, կրակոցներ կան Մովսես գյուղի դիրքերից մինչև Չորաթանի Ներքին թաղ»,- ասում է գյուղի բնակիչներից մեկը՝ հաստատելով, որ Մովսեսի դիրքերում կռիվ է գնում, իրենք ամեն պահի պատրաստ են օգնության հասնելու:

 
 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ