11 07 2020

Եկեղեցին կտեսնի՝ ինչպես է պատմության գետը տանում նաև նիկոլականության դին. Կարեն Վրթանեսյան

Եկեղեցին կտեսնի՝ ինչպես է պատմության գետը տանում նաև նիկոլականության դին. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին մեր պատմության մեջ միակ կառույցն է, որն իր ինստիտուցիոնալ շարունակականությունը պահպանել է երևի թե 18–19 դար։ (Այո, մինչև 301 թվականը այն առնվազն 1–2 դար արդեն գոյություն ուներ)։

Այդ ընթացքում հազարավոր դեպքեր ու դրվագներ են եղել՝ հերոսականներից մինչև ամոթալի, փառահեղ արարներից մինչև դավաճանություններ, հարյուրավոր առաջնորդներ են փոխվել՝ լավ, միջակ, վատ, հազար բան է փոխվել, բայց ինստիտուտը եղել է և կա։

Ամենակարևորը. մեր եկեղեցին ստեղծել է գրավոր հայերենը, որոշ փուլերում եղել է ազգային միակ ինստիտուտը, որը պահպանել է գիտելիքը, կոլեկտիվ հիշողությունը, ազգային ինքնությունը, հայոց պետականության «սերմերը»։

Անկախ այն բանից՝ դուք քրիստոնյա եք, թե ոչ, ՀԱԵ հետևորդ եք, թե ոչ, աթեիստ եք, թե ագնոստիկ, եթե գոնե մի թեթև տեղյակ եք հայ ժողովրդի պատմությունից, չեք կարող ժխտել ՀԱԵ եզակի դերը մեր ազգի համար։

Առավել ևս իրենց հեղափոխական հռչակած թերուս թրաշամանուկները չէ, որ պիտի որոշեն ՀԱԵ տեղն ու արժեքն ազգի համար։

Հ.Գ. Մեր եկեղեցին տեսել է, թե ինչպես է պատմության գետը տանում բոլշևիզմի դին, կտեսնի նաև նիկոլականության դին նույն գետի ալիքներում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ