10 07 2020

Կարո՞ղ է ոստիկանը քաղաքացուց անձը հաստատող փաստաթուղթ պահանջել. պարզաբանում

Կարո՞ղ է ոստիկանը քաղաքացուց անձը հաստատող փաստաթուղթ պահանջել. պարզաբանում

Արտակարգ դրության պայմաններում ո՞ր դեպքերում ոստիկանները կարող են և իրավասու են քաղաքացիներից անձը հաստատող փաստաթուղթ պահանջել և ի՞նչ հիմնավորմամբ: Yerevan.Today-ի հարցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը պատասխանեց.

«Ոստիկանները քաղաքացիներից կարող են անձը հաստատող փաստաթուղթ պահանջել այն դեպքում, երբ քաղաքացին դիմակ չի կրել, կամ էլ սխալ է կրել, որպեսզի համապատասխան արձանագրություն կազմվի: Եթե քաղաքացին պարետի որոշում չի խախտել, ապա անձը հաստատող փաստաթուղթ քաղաքացուց պահանջելու կարիք չկա, եթե տվյալ քաղաքացու հետ կապված այլ կասկածանքներ չկան»:

Ինչ վերաբերում է հարցին՝ եթե լինում են դեպքեր, երբ քաղաքացին դիմակը պատշաճ է կրել, բայց այնուամենայնիվ նրանից ոստիկանը անձնագիր է պահանջել, ապա վերջինս պատասխանտվության ենթարկվո՞ւմ է, Էդգան Ջանոյանը պատասխանեց.

«Եթե նման դեպքեր են եղել, կարող եք մեզ տեղյակ պահել, մենք կուսումնասիրենք»:

 Նշենք, որ այնուամենայնիվ բազմաթիվ քաղաքացիներից եղել են բողոքներ այն մասին, որ թեկուզ իրենք դիմակ են կրել, բայց ոստիկաններն իրենցից անձնագիր են պահանջել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ