10 07 2020

Ես շարունակելու եմ իմ պայքարը կրթության համակարգի ապազգայնացման դեմ. Արմեն Աշոտյան

Ես շարունակելու եմ իմ պայքարը կրթության համակարգի ապազգայնացման դեմ. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հաղորդման ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, փորձելով արդարացնել եկեղեցու պատմության առարկայի վերացումը և չունենալով իմ հնչեցրած քննադատության նկատմամբ առարկայական հակափաստարկներ, կրկին անդրադարձավ իմ երեխաներին, որոնք սովորում են ոչ պետական դպրոցում:

Ի դեպ, նմանատիպ հնարք մի քանի օր առաջ ևս հնչեց այդ տաղավարում Պետրոս Ղազարյանի շուրթերից: Եթե չգիտեք, իմացեք, որ Պետրոս Ղազարյանի կինը, հանդիսանալով ոլորտի փոխնախարար, անձամբ է պատասխանատու ամեն գնով նոր ապազգային հանրակրթական չափորոշիչի անցկացման համար:

Այս հանգամանքը հաշվի առնելով, որքանով տվյալ լրագրողը կարող է լինել այս հարցում անաչառ, թողնում եմ ձեր դատողությանը:

Վերադառնալով նախարարին, շեշտեմ, որ ցավալի է, երբ տղամարդուն ոչ վայել պահվածքը նորմա է դարձել մի մարդու համար, որն այդպես էլ սեփական երեխաներ չունենալով, թիրախավորում է այլոց:

Իմ երեխաները սովորում են ԱՅԲ դպրոցում, այն դպրոցում, որի կրթական բովադակությունը բացի ժամանակակից լինելուց, նաև մաքսիմալ ազգային է:

Զարմանալի չէ, որ գործող նախարարը չի տիրապետում իր ոլորտի նրբություններին և չգիտի, որ ԱՅԲ-ում կրթության ընթացքում աշակերտները առավելագույն գիտելիքներ են ստանում Հայ Առաքելական եկեղեցու մասին: ԱՅԲ-ի չարաբաստիկ աուդիտի պատմություններից հետո այլևս կարելի էր չզարմանալ նախարարի մանիպուլյացիաներից և անտեղյակությունից:

Պարոնայք և տիկնայք, ձեր կեղտոտ լեզուները հեռու պահեք մարդկանց ընտանքիներից և երեխաներից, հակառակ դեպքում բումերանգը դաժանորեն կզարկի ձեր ճակատներին:

Ես շարունակելու եմ իմ բովանդակային ու հիմնավորված պայքարը կրթության համակարգի ապազգայնացման դեմ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ