ԱՄՆ Պետքարտուղարությունը մտադիր է մասնագետի վարձել, ով կօգնի Հայաստանի կառավարությանը պայքարել կոռուպցիայի դեմ: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Նա պետք է համագործակցի երկրի արդարադատության նախարարության հետ և նպաստի բարեփոխումների առաջխաղացմանը:
RT-ն ծանոթացել է ամերիկյան գերատեսչության պայմանագրին:
«Խորհրդականը Հայաստանի կառավարությանը կաջակցի նոր հակակոռուպցիոն մարմիններ ստեղծելու և դրանց արդյունավետությունը բարձրացնելու հարցում (այդ թվում Հայաստանի' ձևավորման փուլում գտնվող հակակոռուպցիոն կոմիտեի): Այդ մարմինները կհետաքննեն կոռուպցիայի դեպքերը և կոռումպացվածներին պատասխանատվության կենթարկեն»,- նշվում է փաստաթղթում:
Բացի այդ, մասնագետը պետք է խորհրդատվություն տրամադրի Հայաստանի իշխանություններին իրավապաշտպան ոլորտում բարեփոխումների մշակման և իրագործման հարցերով: Նա պետք է փոխգործակցի Արդարադատության նախարարության և իրավապահ այլ մարմինների հետ:
«Նախապատրաստում, ուսուցում անցկացնել, ինչպես նաև տեխնիկական այլ աջակցություն ցույց տալ Արդարադատության նախարարությանը, Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեին, երբ այլն ձևավորված լինի, և քրեական արդարադատության մյուս մարմիններին լայն շրջանակի հարցերով, ընդ որում առաջնահերթ ուշադրություն դարձնելով կոռուպցիայի դեմ բարձր մակարդակի պայքարին»,- հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունում:
Խորհրդականը նաև կզբաղվի ուսումնական ուղևորությունների կազմակերպմամբ, քննիչների համար թրեյնինգներով և Վաշինգտոնից ֆինանսավորվող նախագծերի կառավարմամբ:
Ինչպես ընդգծում են գերատեսչությունում, այդ պաշտոնի թեկնածուները կարող են լինել միայն ԱՄՆ քաղաքացիներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն 10 միլիոն դոլար ծախսելու պլաններ ունի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացման համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը