09 07 2020

Ինչպե՞ս պաշտպանել անձնական տվյալները և խուսափել ֆիշինգից․ փորձագետի խորհուրդները

Ինչպե՞ս պաշտպանել անձնական տվյալները և խուսափել ֆիշինգից․ փորձագետի խորհուրդները

Ֆիշինգ տերմինը ձկնորսության հետ անալոգիա ենթադրում՝ ճիշտ այնպես, ինչպես որ ձկնորսն է կարթը գցում ջրի մեջ, այնպես էլ չարագործն է սպասում մինչև «ձուկը» խայծ տա։ Նրանք, կեղծ էլեկտրոնային նամակներ և կայքեր են օգտագործելով,  կարողանում են մուտք գործել պրոֆիլներ և փոստ՝ այդպիսով նամակագրությունների մուտք ունենալով: Ֆիշինգի դեպքում նույնիսկ գաղտնաբառի բարդությունը չի փրկում․ խնդիրը օգտատիրոջ միամտության մեջ է: Չարագործն այս կամ այն կերպ վստահություն է ձեռք բերում, և օգտատերն ինքնակամ հայտնում է գաղտնաբառը կամ կարևորը տեղեկատվությունը։ Այս մասին հուլիսի 9-ին մամուլի ասուլիսին ասաց Անձնական ​​տվյալների պաշտպանության գործակալության ղեկավար Գևորգ Հայրապետյանը:

«Եթե դուք անծանոթ անձից նամակ եք ստանում՝ ձեզ մոտ չգրանցված կոնտակտից, և ձեզ առաջարկվում է ինչ-որ բան ստանալ կամ ներբեռնել, մի արեք դա այնքան ժամանակ, քանի դեռ չեք համոզվել ուղարկողի իրական լինելու մեջ: Օգտագործեք կապի այլ տեսակ, զանգահարեք ընկերոջը կամ բանկ, եթե նամակն իբր նրանցից է, համոզվեք, որ նրանք իսկապես ձեզ նմանատիպ բովանդակության նամակ են ուղարկել: 

Մանրամանս՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ