08 07 2020

Բաբաջանյանը ԼՀԿ-ի տված մանդատի հաշվին այլ կուսակցություն է ստեղծել․ Դավիթ Խաժակյան



Պատգամավորը, որն ընտրվել է մի կուսակցության ցուցակով, որը ստացված ձայները ստացել է ԼՀԿ-ի միջոցով ծառայեցնում է բոլորովին այլ կուսակցություն ստեղծելու համար։ Այս մասին ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ներկայացվուցիչ Դավիթ Խաժակյանը։

«Սա մենք կարծում ենք , որ անընդունելի է, սա հակասում է ժողովրդի կամարտահայտությանը և դա  այս կամ այն կերպով պետք է վերականգնվեր և այո՛, մենք պնդում ենք , որ այդ մանդատն ըստ էության դուրս է ժողովդրի կամարտահայտումից։ Բաբաջանյանը կարող է քաղաքական ուժ ստեղծել, բայց դա չպետք է լինի ի հաշիվ ԼՀԿ-ի տված մանդատի, հատկապես հաշվի առնելով, որ նա այս խորհրդարանում ամենաքիչ ընտրողների ձայն ստացած պատգամավորն է»,- ասաց Խաժակյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ