04 07 2020

Ոստիկանությունը երբեք այսքան հեղինակազրկված և ստորացված չի եղել. Սայաթ Շիրինյան

Ոստիկանությունը երբեք այսքան հեղինակազրկված և ստորացված չի եղել. Սայաթ Շիրինյան

Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.

«Ոստիկանությունը մեկնաբանում է սահմանադրական նորմերը և որոշում է դատավորների լիազորությունների դադարեցման հարցը։

Այդ երբվանի՞ց, դա ի՞նչ է, Նիկոլի ժամանակների ոստիկանության առանձնահատկությո՞ւնն է։

Իսկ իրականում դա ինքնիրավչություն է, ոստիկանությանը սահմանադրությամբ վերապահված սահմանադրական լիազորությունների անցում։

Ոստիկանությունը երբեք այսքան հեղինակազրկված չի եղել, երբեք օգտագործված ու ստորացված չի եղել։ Ցավում եմ, բայց ստիպված ենք առերեսվել ճշմարտության հետ։

Հետևություններ չարեցիք, իսկ պատիժը անխուսափելի է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ