02 07 2020

Օդի մեջ կմնան մարդիկ, ովքեր գույքը տեղափոխել են, բայց կացության կարգավիճակ չեն ստացել. Սինանյան



Այն անձինք, որոնք եկել են Հայաստան մշտական բնակության նպատակով, իրենց գույքը տեղափոխել են Հայաստան, դիմել են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, բայց դեռ չեն ստացել, նրանք փաստորեն չե՞ն կարող օգտվել սահմանված արտոնությունից, որը վերաբերում է հենց մշտական բնակության եկողների համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց Սփյուռքի հարցերի հնձնակատար Զարեհ Սինանյանը:

«Ինչպե՞ս են նրանք կարողանալու այս արտոնությունից օգտվել: Իրականում մենք ունենք շատ հայրենակիցներ, որոնք և քաղաքացի են, և ՀՀ-ում բնակության կարգավիճակ ունեն, բայց հայրենադարձվելու ոչ մի մտադրություն չունեն: Իսկ մարդիկ, որոնք եկել են, իրենց գույքն էլ բերել են, բայց չեն հասցրել 4-6 ամիս տևող գործընթացով անցնել և ստանալ քաղաքացիության կամ կացության կարգավիճակ, փաստորեն մնում են օդի մեջ»,-ասաց Սինանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ