30 06 2020

Տեղի է ունեցել Ամուլսարի ծրագրի տարածքի պահանորդային ծառայություն իրականացնող ընկերության փոփոխություն

Տեղի է ունեցել Ամուլսարի ծրագրի տարածքի պահանորդային ծառայություն իրականացնող ընկերության փոփոխություն

«Լիդիան Արմենիա» ընկերության կողմից տեղի է ունեցել Ամուլսարի ծրագրի տարածքի պահանորդային ծառայություն իրականացնող ընկերության փոփոխություն: Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան» ընկերությունը:

Հայտարարությունում նաև ասվում է. «Լիդիան Արմենիան արդեն երկու տարի շարունակում է ապօրինաբար զրկված լինել իր օրինական տարածք մուտք գործելու հնարավորությունից։ Սակայն Ամուլսարի տարածքում առկա է միլիոնավոր դոլարների գույք և տեխնիկա, և Ընկերությունը հայտնում է իր մտահոգությունը տարածքում գողությունների հիմնավոր կասկածների վերաբերյալ: 

Ըստ այդմ՝ Լիդիան Արմենիան սեփական տարածքի և իր գույքի անվտանգության խնդիրը լուծելու համար նպատակահարմար է գտել փոխել պահանորդային ծառայություն իրականացնող ընկերությունը։ Վերջինս լիազորված է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և օրենքի շրջանակներում իրականացնել Ամուլսարի տարածքի պահպանությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ