29 06 2020

ՊԲ հրամանատարը շրջայց է կատարել զորամասում

ՊԲ հրամանատարը շրջայց է կատարել զորամասում

ՊԲ հրամանատար՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հունիսի 29-ին այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկը: Զորամասի հրամանատար՝ գնդապետ Սասուն Գրիգորյանի ուղեկցությամբ ՊԲ-ի հրամանատարը ծանոթացել է զորամասի կենցաղ-սպասարկման պայմաններին և զորակոչի նախապատրաստման աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորելով նորակոչիկներին անհրաժեշտ մակարդակով ընդունելու և տեղավորելու, ինչպես նաև համավարակով պայմանավորված հավելյալ գործընթացների իրականացումը, համապատասխան ոլորտների պատասխանատուներին ու ստորաբաժանումների հրամանատարներին տվել է ցուցումներ ու հանձնարարականներ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ