News.am-ը գրում է․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Գևորգյանի և Ծովինար Վարդանյանի կորոնավիրուսի թեստի պատասխանները դրական են։ Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը՝ հավելելով, որ վարակվածները երեկ են թեստ հանձնել, պատասխանն այսօր է հայտնի դարձել։
Ծովինար Վարդանյանի՝ կորոնավիրուսի թեստ հանձնելու մասին NEWS.am-ը դեռ երեկ էր գրել։
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Հայկ Գևորգյանի հետ, սակայն վերջինս մեր զանգերին չպատասխանեց։
Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը NEWS. am-ի հետ զրույցում ասել էր, որ ևս մի քանի պատգամավորի մոտ կորոնավիրուսով է հաստատվել։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 24-ին, ֆեյսբուքյան իրենց էջերում իշխող ուժի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը և Քրիստինե Պողոսյանը հաստատել են, որ վարակվել են կորոնավիրուսով։ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի մոտ ևս հաստատվել է կորոնավիրուս։ «Լուսավոր Հայաստանից» Գևորգ Գորգիսյանն էլ երեկ ֆեյսբուքում տեղեկացրեց, որ շփվել է վարակված անձի հետ և ինքնամեկուսացել է։
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ «Իմ քայլում» կորոնավիրուսով վարակվածների թիվն իրականում ավելի մեծ է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը