ԱԻՆ-ը շարունակում է իրականացնել նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության տարածքում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Հունիսի 17-23-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 8381 վարակազերծում, որից 5669-ը՝ մարզերում, 2712-ը՝ Երևանում։
ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։
Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը