16 06 2020

Ժամը 11-ի դրությամբ կա բերման ենթարկված 103 անձ

Ժամը 11-ի դրությամբ կա բերման ենթարկված 103 անձ

Ժամը 11.00-ի դրությամբ Ազգային ժողովի դիմացից բերման է ենթարկվել 103 անձ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Սիրահարների այգուց ևս կան բերման ենթարկված աջակիցներ։

Նշենք, որ ԱԺ հարակից տարածքներում մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված։

Նշենք, որ Ազգային ժողովում այս պահին քննարկվում է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ