14 06 2020

Բախումներ՝ ԱԱԾ-ի մոտ․ ոստիկանությունն ուժ կիրառեց



ԱԱԾ–ի դիմաց հավաքված տասնյակ քաղաքացիների կարմիր բերետավորները բերման ենթարկեցին. բերման ենթարկվածներից է նաեւ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Քիչ առաջ բախումներ տեղի ունեցան ինչպես քաղաքացիների ու ոստիկանների, այնպես էլ ԲՀԿ պատգամավորների ու ոստիկանների միջև։

ԱԱԾ–ի մոտ մեծաքանակ ոստիկանական ուժեր կան։ Նրանք մի քանի շարքով պատ են կազմել և թույլ չեն տալիս, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցները մոտենան ԱԱԾ շենքին։ ԱԱԾ–ի մոտ են ժամանում ոստիկանական նոր ուժեր։

Ոստիկաններն անընդհատ հորդորում են հավաքվածներին պահպանել սոցիալական հեռավորություն։

News.am-ը նշում է , որ ոստիկանությունը խոչընդոտում է ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը: Նրանք թույլ չեն տալիս լրագրողներին եւ օպերատորներին մոտենալ այն մայթին, որտեղ ակցիայի մասնակիցներն են:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ