Մեզ բռնի կերպով բերման են ենթարկել՝ առանց որևէ բացատրություն տալու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքագետ Անի Կարապետյանը:
«Միայն այստեղ առաջադրեցին 182-րդ հոդվածը՝ ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու հետ կապված, ինչի հետ բնականաբար համաձայն չենք, որովհետև ոստիկանները նախ՝ պահանջ չեն ներկայացրել, 2-րդ՝ խախտվել են մեր իրավունքները, երբ բռնի կերպով մեզ բերման են ենթարկել: Կարծես 37 թվականի ռեպրեսիաներն են և քաղաքական ընդդիմադիր դաշտն անընդհատ իշխանությունների կողմից բռնաճնշումների է ենթարկվում»,- ասաց Անի Կարապետյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը