12 06 2020

Խնդրում եմ մեր քաղաքացուն վերադարձնել խաղաղ հավաքների ազատությունը․ Մելիքյան

Խնդրում եմ մեր քաղաքացուն վերադարձնել խաղաղ հավաքների ազատությունը․ Մելիքյան

ԱԺ-ի դիմաց հավաքվել էին մի խումբ իրավապաշտպաններ. նրանք պահանջում էին թույլ տաղ խաղաղ հավաքների կազմակերպումը:

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ սա միայնակ ակցիա է և հստակ իրավապաշտպանական պահանջ է դրվում ՀՀ քաղաքացուն վերադարձնել խաղաղ հավաքների ազատությունը:

«Արդեն 4-րդ ամիսն է խաղաղ հավաքների հնարավորությունը վերացված է և ՀՀ քաղացիները չունեն հնարավորություն իրականացնել խաղաղ հավաքներ: Երեկ մենք տեսանք, որ տեղի ունեցավ մի խայտառակ բան, եվրոպական որոշ կառույցներ ներկայացրեցին շատ մտահոգիչ հայտարարություն՝ Արցախի հետ կապված: Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն կարող գնալ եվրամիության հայաստանյան ներկայացուցչության շենքի մոտ և բողոքի միջոցառոււմ իրականացնել, էլ չեմ ասում իշխանությունների կողմից իրականացվող բազմաթիվ խնդիրների հետ կապված»:

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ իշխող քաղաքական ուժն այս ընթացքում Արտակարգ դրության հետ չկապված օրենքներ և կոնվենցիաներ են ընդունել, և պետք է հնարավորություն տրվի քաղաքացուն այս ուղղությամբ իր բողոքը հայտնելու:

«Մենք ունենք ուղերձ, ԱԺ-ի բոլոր պատգամավորներին, որոնք լիազորված են վերացնելու այս սահմանափակումը: Ժամը 13:00-ին լինելու է նիստ և պատգամավորները կարող են սահմանափակումներ վերացնելու պահանջ ներկայացնել: Խաղաղ հավաքների ազատությունը հիմնարար իրավունք է և չի կարելի հանդուրժել երկար ժամանակով վերացումը:

Ես ներկայացնում եմ խնդրանք ՀՀ բոլոր քաղաքացիներից՝ մեր քաղաքացուն վերադարձնել խաղաղ հավաքների ազատությունը։ Հույս ունեինք, որ կառավարության որոշմամբ՝ չարաբաստիկ 16-րդ կետը կփոխվի և կսահմանվեն պայմաններ՝ խաղաղ հավաքների համար, բայց չփոխվեց:

Փաստորեն տոտալ արգելված են խաղաղ հավաքները և դուք ՝որպես ԱԺ-ի պատգամավորներ, տեղյակ եք կորոնավիրուսով պայմանավորված օրենքներից բացի այլ օրենքներ է բերում իշխող քաղաքական ուժը, որը կարող է տարբեր մարդկանց բողոքը հարուցել»,-նշեց Մելիքյանը։

Նշենք, որ ակցիքայի մասնակցիներին ոստիկանները բերման ենթարկեցին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ