Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում արդեն հրապարակված են պետական պաշտոնյաների տարեկան հայտարարագրերը։
Ներկայացնում ենք ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարագիրը:
Ըստ կայքում հրապարակված հայտարարագրի՝ 2019 թվականի սկզբում նախարարի դրամական միջոցները կազմել են 19,000 ԱՄՆ դոլար և 3,265,853 ՀՀ դրամ, իսկ տարվա վերջում՝ 18,000 ԱՄՆ դոլար և 11,560,000 ՀՀ դրամ: Իսկ նախարարի եկամուտները կազմել են 16,776,991 ՀՀ դրամ:
Նախարարը հայտարարագրել է նաև VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա և մեկ բնակարան՝ Արաբկիր համայնքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը