ՀՀ քաղաքացիները պետք է հստակ արձանագրեն` կորոնավիրուսով վարակվածների նոր թվերն այտահայտում են, թե բոլորս ինչպես ենք պահպանել դիմակ կրելու, ձեռքերը ախտահանելու ու սոցիալական հեռավորություն պահելու կանոնները: Այդ մասին կառավարության արտահերթ նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ վերջին օրվա տվյալներով` արձանագրվել է ավելի քան 600 նոր դեպք:
«Երբ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի որոշակի նվազում է տեղի ունենում, հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակի կտրուկ իջեցում ենք նկատում։ Այս իրավիճակն ուղիղ կապ ունի մեր հանրային համընդհանուր վարքագծի հետ։ Վարչական լծակներ ունեցող մարմինները պետք է գործադրեն դրանք: Բայց մեր հիմնական անելիքը յուրաքանչյուրի անելիքի մեջ է պարփակվում», -ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը